Ռումինիայի պաշտպանության նախարարը պատահաբար գաղտնի տվյալներ է հրապարակել

Ռումինիայի պաշտպանության նախարարը պատահաբար գաղտնի տվյալներ է հրապարակել

Ռումինիայի պաշտպանության նախարար Նիկոլաե Չուկեն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որում գաղտնի տվյալներ են երևացել: Կարճ ժամանակ անց լուսանկարը ջնջվել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ռումինական Digi 24 հեռուստաալիքին:

«Լուսանկարներից մեկում նշված էին հաշիվներին մուտքի տվյալները և տեսադիտումները, ինչպես նաև հեռախոսահամարները, որոնք օգտագործվում են ՊՆ Սիբիու կենտրոնի աշխատակիցների կողմից», - բացատրել են լրագրողները:

Նկարներն արվել են Չուկեի` Սիբիուի ցամաքային զորքերի ակադեմիա կատարած այցի ընթացքում: Գրատախտակին գրված տվյալներով լուսանկարներն անհետացել են հրապարակելուց մի քանի ժամ անց, բայց դրանց պատճենները հասցրել են տարածվել սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ գերատեսչությունը տեղեկացել է դեպքի մասին, բոլոր գաղտնաբառերը փոխվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում