Փարիզը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին
Փարիզում 2024 թ․ կայանալիք օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական ռազմավարության երեք կետեր. գազերի արտանետումների կրճատում, աջակցություն՝ բնության խնամքին, պահպանությանը և բոլոր ռեսուրսների կենտրոնացում՝ երկարաժամկետ, գոհացնող արդյունք ունենալու համար, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մթնոլորտի վնասակար արտանետումները նվազեցնելու համար նախատեսվում է մրցասպարեզներում օգտագործել ցածր ածխածնային արտադրության սարքավորումներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Նպատակ կա՝ երկրպագուներին անձնական մեքենաներից տեղափոխել հասարակական տրանսպորտ: Ֆրանսիացիներն արդեն սկսել են բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործը:
Քայլեր են արվում բնության նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք ստեղծելու համար: Ռազմավարության իրականացման կարևոր գործոնը «Փարիզ-2024» կազմկոմիտեի համագործակցությունն է ՄԱԿ-ի հետ ՝ «Սպորտը կլիմայի համար» նախաձեռնության շրջանակներում:
Կարծիքներ