ՏԻՄ ընտրությունների համայնքներն սպասարկող անձնագրային ծառայությունները տեղեկանքներ կտրամադրեն սեպտեմբերի 11-ին և 12-ին
Տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքներն սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն քաղաքացիներից կընդունեն դիմումներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են, որ տարածքային անձնագրային ստորաբաժանումները նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցելու:
Կարծիքներ