Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Համազգայինի նորընտիր շրջանային վարչության անդամներին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նորընտիր Շրջանային վարչության անդամներին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Վեհարանում։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին, նորընտիր վարչութեան ատենապետը Համազգայինի յառաջիկայ ծրագիրներուն մասին զեկոյց մը տուաւ Նորին Սրբութեան, ինչպէս նաեւ անդրադարձ կատարեց մշակութային կեանքը յուզող հարցերուն ու ներկայ դժուար պայմաններուն տակ Համազգայինի դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։
Նորին Սրբութիւնը անհրաժեշտ թելադրանքներն ու ցուցմունքները փոխանցելէ ետք, բարձր գնահատեց Համազգայինի կողմէ հայ մշակութային արժէքներու պահպանման գծով կատարուող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ