Էտալոնային Կոտայք են ունենալու

Էտալոնային Կոտայք են ունենալու

Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում ավելի քան 484 մլն դրամ կուղղվի մեր համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը։ Կոտայքի մարզպետարանից փոխանցում են.

 Եղվարդի Արագյուղ բնակավայրի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգում՝ 149.185.400 դրամ ընդհանուր բյուջեով
 Վերին Պտղնիի մշակույթի տան կառուցում՝ 67.766.260 դրամ
Արզնիի հայ-ասորական մշակույթի տան շենքի վերակառուցում՝ 104.294.240 դրամ
Հացավանի մշակույթի կենտրոնի շենքի վերանորոգում՝ 16.370.920 դրամ
Պռոշյանի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգում՝ 53. 850.580 դրամ
Քանաքեռավանի մշակույթի տան վերանորոգում և կահավորում՝ 53.335.250 դրամ
Պտղնիի մշակույթի դահլիճի վերանորոգում՝ 7.500.000 դրամ
Քաղսիի մշակույթի տան դահլիճի վերանորոգում՝ 21.352.000 դրամ

Գեղաշենի մշակույթի տան և երաժշտական դպրոցի գազիֆիկացում, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրում՝ 10.641.860 դրամ:

Աննախադեպ թվով և բյուջեով՝ շուրջ 6,7 մլրդ ՀՀԴ, 104 սուբվենցիոն ծրագրային հայտերն այլևս իրողություն են:

Ավելի քան 2,7 մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով շուրջ 35 ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերի ցանկն արդեն ներկայացրել ենք:

Այսօր կանդրադառնանք 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում նախատեսվող ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ կառուցմանը, վերակառուցմանը, ժեռուցմանն ու կահավորմանը:

➡Մարզային իշխանությունների կողմից այս տարի որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Այսպիսով`

Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվելու է նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք)

Առանձին ծրագրերով Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցվելու է մշակույթի տան շենքը, հիմնանորոգվելու է բակային հատվածը, Պռոշյանում շարունակվելու են դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները (այստեղ մշակույթի տուն երկար տարիներ չի գործել), իսկ Արզնիում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվելու է հայ-ասորական մշակույթի տան:

➡Հիշեցնենք, որ Արզնիում մշակույթի կենտրոն ունենալու նպատակով դեռ 2019 թվականին հայտ էր ներկայացվել կառավարությանը, որն էլ հաստատել էր Արզնիի սուբվենցիոն հայտը, սակայն կապալառուի կողմից կատարված աշխատանքը նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին չհամապատասխանելու հետևանքով շին.աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել էր:

Հաստատված 5 ծրագրերի շրջանակներում Գեղաշենի մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը գազիֆիկացվելու են, տեղադրվելու է լոկալ ջեռուցման համակարգ, Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացվելու են վերանորոգման, կահավորման լայնածավալ աշխատանքներ (Հացավանում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում