Եվրամիությունը սահմանել է այն երկրների ցանկը, որոնց համար կբացվեն սահմանները հուլիսի 1-ից

Եվրամիությունը սահմանել է այն երկրների ցանկը, որոնց համար կբացվեն սահմանները հուլիսի 1-ից

Հուլիսի 1-ից Եվրամիությունը սկսելու է արտաքին սահմանները բացելու գործընթացը: Այսօր հրապարակվել է այն երկրների վերջնական ցանկը, որոնց բնակիչներին թույլատրվում է հատել ԵՄ երկրների սահմանները: Այդ ցանկում ներառվել է 14 երկիր: Հայաստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ԵՄ-ի ցանկում չկա: Չկան նաեւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Այս մասին ասվում  է Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը կարող է դառնալ Եվրամիության տարածք մուտք գործելու առումով թույլատրելի երկրներից 15-րդը, եթե իր կողմից պատրաստակամություն հայտնի բացել իր արտաքին սահմանները Եմ անդամ երկրների քաղաքացիների համար:

«ԵՄ խորհուրդը այսօր հաստատեց առաջարկությունները՝ միության տարածք  ոչ պարտադիր սկզբունքով ուղեւորությունների սահմանափակումները փուլային կերպով դադարեցնելու վերաբերյալ: Տեղաշարժի սահմանափակումները պետք է հանվեն փաստաթղթում նշված պետությունների համար, այդ ցուցակը կթարմացվի երկու շաբաթը մեկ անգամ: Հուլիսի 1-ից միության անդամ երկրները պետք է սկսեն հեռացնել արտաքին սահմանների տեղաշարժի սահմանափակումները  հետեւյալ երկրներից ժամանող բնակիչների համար. Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թայլանդ, Թունիս եւ Ուրուգվայ: Չինաստանի դեպքում գործում է փոխադարձության սկզբունքը»,-ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում