Համավարակն արագանում է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը հաշվարկներ է կատարում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ պետությունների պաշտոնական իշխանությունների տվյալների հիման վրա, հունիսի 29-ի երեկոյան հաղորդել է, որ աշխարհում ախտահարվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը:
Ավելի վաղ 10-միլիոնանոց սահմանագծի հաղթահարման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը, որի հաշվարկները հիմնված են տարբեր բաց աղբյուրների տվյալների վրա: Ամբողջությամբ վերցված, ինչպես նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, համավարկն առայժմ սոսկ արագանում է:
Համաճարակի էպիկենտրոն է մնում Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանը. վարակումների և մահացու վախճանների ամենամեծ քանկությունը գրանցված է ԱՄՆ-ում և Բրազիլիայում, կորոնավիրուսի առավել վարակումներով երկրների մեջ են մտնում նաև Պերուն, Չիլին և Մեքսիկան: Ասիայում առավել անբարեհաջող իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանում, որտեղ մայիսի վերջից ի վեր շարունակվում է ախտահարվածների և կորոնավիրուսի պատճառով մահացածների քանակի արագ աճը, ինչպես նաև Իրանում, Պակիստանում և Թուրքիայում:
Վարակի տեղային բռնկումներ են արձանագրվել Եվրոպայի մի շարք երկրներում: Աֆրիկայում կորոնավիրուսից ամենամեծ չափով տուժել են մայր ցամաքի հակադիր ծայրերում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Եգիպտոսը՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ