Թալիբները «մահապարտների գումարտակ» կտեղակայեն Տաջիկստանի հետ սահմանին
Թալիբները * «մահապարտ գումարտակ» կտեղակայեն Աֆղանստանի Բադախշան նահանգում, որը սահմանակից է Տաջիկստանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Khaama Press-ին :
«Բադախշան նահանգի փոխնահանգապետը լրատվամիջոցներին ասել է, որ իրենք ստեղծել են բացառապես մահապարտների գումարտակ, որը կտեղակայվի Աֆղանստանի սահմաններին, մասնավորապես ՝ Բադախշան նահանգում»,- նշում է գործակալությունը:
Նահանգը, բացի Տաջիկստանից, սահմանակից է Չինաստանին և Պակիստանին:
Հատուկ գումարտակի կազմավորման նպատակները չեն հստակեցվել:
Կարծիքներ