Իտալիայում գինու արտադրության ընթացքում առաջացած գոլորշուց թունավորվելու հետևանքով մարդիկ են մահացել
Իտալիայի հարավային Կոսենցա նահանգում 4 մարդ է մահացել՝ գինու արտադրության ընթացքում առաջացած թունավոր գոլորշուց թունավորվելու հետևանքով: Այս մասին հայտնել է RailNews24 հեռուստաընկերությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Պաոլա քաղաքում, որտեղ մի ընտանիքի անդամներ զբաղվել են խաղողի գինու արտադրության գործով:
Ըստ դեպքի վայրից ստացված առաջին տեղեկությունների` մահվան պատճառ են դարձել վնասակար գոլորշիները: Նախ, գյուղացիներից մեկը կորցրել է գիտակցությունը, ապա թունավորվել են չորս հարազատները՝ փորձելով փրկել նրան: Արդյունքում, չորս մարդ մահացել է տեղում, իսկ ծանր թունավորումով մեկ այլ կին տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
Կարծիքներ