Ամստերդամում քննարկվել են լրացուցիչ արբանյակային կապուղիներին և թվային հեռարձակման ցանցի վերազինմանն առնչվող հարցեր

Ամստերդամում քննարկվել են լրացուցիչ արբանյակային կապուղիներին և թվային հեռարձակման ցանցի վերազինմանն առնչվող հարցեր

Ամստերդամ քաղաքում ընթացող IBC 2022 ցուցահանդեսի երկրորդ օրը ևս հագեցված է եղել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ -ի ղեկավարների համար։

Այս մասին տեղեկացնում է «ՀՀՌՑ» ՓԲԸ- ֆեյսբուքյան էջը։

Գործընկերների հետ կայացել են հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ։ Մասնավորապես՝ «ՀՀՌՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը հանդիպումներ են ունեցել HellasSat ընկերության գլխավոր առևտրային տնօրեն՝ Կոնստանտինոս Գերոուլիսի, վաճառքի տնօրեն՝ Գրեգորի Պապալեքսիսի, վաճառքի և մարկետինգի խորհրդատու՝ Պատրիս Սիդոտի, Rohde&Schwarz ընկերության ներկայացուցչության ղեկավար՝ Վիկտորիա Գերասիմովայի, MediaKind ընկերության նախագահ՝ Սթիվ Փայնի, վաճառքի տնօրեն՝ Նատալիա Կոպիլեվայի, Ateme ընկերության վաճառքի տնօրեն՝ Բորիս Յուրինի, բիզնեսի զարգացման մենեջեր՝ Իլիաս Լայկովի հետ։

Քննարկված հարցերն առնչվել են լրացուցիչ արբանյակային կապուղիների կազմակերպմանը, թվային հեռարձակման ցանցի վերազինմանը և հեռարձակման ինտերնետ հարթակի ստեղծմանը։

Հանդիպումներից բացի պարոն Միլիտոնյանը և պարոն Դավթյանը ծանոթացել են նաև ցուցահանդեսում ներկայացված արտադրանքներին, ծառայություններին և ոլորտի նորամուծություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում