Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վերջին ճամփորդությունը. թագուհու մարմինը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վերջին ճամփորդությունը. թագուհու մարմինը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մարմինը Բալմորալից տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ փողոցներում վերջին հրաժեշտն են տալիս թագուհուն։

Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերում։

Բալմորալ-Էդինբուրգ 175 մղոն երկարությամբ (ավելի քան 280 կմ) երթուղու ճանապարհները փակ են։

Ըստ Daily Mail-ի, ճանապարհորդությունը կտևի գրեթե վեց ժամ։ Դագաղը ոտքով կտեղափոխեն ճամփեզրի բնակավայրերով, որպեսզի մարդիկ կարողանան հարգանքի տուրք մատուցել թագուհուն:

Հիշեցնենք, որ թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում՝ Շոտլանդիայի Բալմոր ամրոցում։ Թագուհին երկիրը կառավարել է 70 տարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում