Վրաստանում դպրոցների չպատվաստված աշխատակիցները յուրաքանչյուր 7 օրը մեկ կթեստավորվեն
Վրաստանում չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված դպրոցի աշխատակիցները հակամարմինների արագ թեստ կհանձնեն 7 օրը մեկ, իսկ լիովին պատվաստված (երկու դեղաչափով) անձինք` երկու շաբաթը մեկ անգամ`ՊՇՌ մեթոդով: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանագրում:
«Բացառություն են այն դեպքերը, երբ գոյություն ունի Վրաստանի ԿԳՆ միջնորդություն՝ թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատությունում աշխատող անձինք լիովին օգտագործում են հեռակա ուսուցման էլեկտրոնային մոդելը»,- նշվում է արդեն իսկ ուժի մեջ մտած հրամանագրում:
Վրաստանի կրթության նախարարության տվյալների համաձայն այս պահին պատվաստված է դպրոցների անձնակազմի 68%-ը, և այս գործընթացը շարունակվում է:
Կարծիքներ