Երևանի ավագանու անդամի մանդատներ են ստացել Միսակ Սարգսյանը և Գառնիկ Վարդանյանը

Երևանի ավագանու անդամի մանդատներ են ստացել Միսակ Սարգսյանը և Գառնիկ Վարդանյանը

«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի և Գայանե Վարդանյանի մանդատները տրվել են ընտրացուցակի հաջորդ թեկնածուներ Միսակ Սարգսյանին և Գառնիկ Վարդանյանին:

Դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու արտահերթ նիստին այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում