Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել Լաթաքիայի նավահանգստի շրջանում հարվածների մասին հաղորդումները

Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել Լաթաքիայի նավահանգստի շրջանում հարվածների մասին հաղորդումները

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը դեկտեմբերի 28-ին հրաժարվել Է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն իսրայելական հրթիռային հարվածների մասին Սիրիայի Լաթաքիայի ծովային նավահանգստի շրջանում:

«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- հեռախոսով ասել Է իսրայելացի զինվորականների ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել Է, որ երկրի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները դիմագրավել են իսրայելական ավիահարվածները Սիրիայի Լաթաքիայի նահանգի նավահանգստի շրջակայաքում:

Հեռուստաալիքի կադրերում երեւում Է ընդարձակ բռնկում բեռնարկղների հրապարակում: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հրթիռային հարվածները հասցրել Է Միջերկրական ծովի օդային տարածությունից:

Լաթաքիայի նավահանգիստը գտնվում Է Հմեյմիմում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա եւ Սիրիայի ծովային դարպասն Է:

Այդ նավահանգստով են երկրում ստացվում առաջին անհրաժեշտության ապրանքները եւ պարենը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում