«Վերամիավորումը պետք է կյանքի կոչվի». Թայվանի հետ լարվածության ֆոնին Չինաստանի ղեկավարը խոսել է խաղաղ միավորման մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ «վերամիավորումը» Թայվանի հետ «պետք է կյանքի կոչվի», մինչդեռ կղզու շուրջ ստեղծված լարվածությունը շարունակվում է:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Չինաստանի առաջնորդի խոսքով՝ վերամիավորումը պետք է խաղաղ իրականացվի, սակայն զգուշացրել է, որ չինացի ժողովուրդը անջատողականությանը դիմագրավելու «փառահեղ ավանդույթ» ունի:
Ի պատասխան՝ Թայվանից հայտարարել են, որ իրենց ապագան իրեն ժողովրդի ձեռքերում է:
Ինչպես աղբյուրը նկատում է, Թայվանն իրեն ինքնիշխան պետություն է համարում, մինչդեռ Չինաստանը կզին դիտարկում է որպես «անջատված նահանգ»: Պեկինն, այնուամենայնիվ, չի բացառել ուժի կիրառումը վերամիավորումը կյանքի կոչելու համար:
Կարծիքներ