ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողների հետ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է  ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը: Հանդիպմանը նախորդել է ակադեմիայի ռեկտոր  Ալեքսանդր  Յակովենկոյի հետ առանձնազրույցը:

Հանդիպումը մեկնարկել է Ալեն Սիմոնյանի՝ հետհեղափոխական Հայաստանին նվիրված  ելույթով: Ելույթին հաջորդել է հարցուպատասխանը: Քննարկման առանցքում է եղել հետհեղափոխական Հայաստանի ժողովրդավարական քաղաքականությունը, անդրադարձ է կատարվել հայաստանյան խորհրդարանական ընտրություններին: Կարծիքներ են հնչել տարածաշրջանի անվտանգային  հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի տնտեսությանն առնչվող առանձնահատկություններ: Ուսանողները հարցեր են ուղղել հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթություններից, հետպատերազմյան Արցախի ներկա վիճակից, հետաքրքրվել են նաեւ հայաստանյան իրականությանն առնչվող այլ հարցերով: ՀՀ ԱԺ նախագահը հնչեցված հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում