Սա անընդունելի է. Սաակաշվիլիի նոր հարաբերությունները մեկնաբանել է Սանդրա Ռուլովսը
Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսն ասել է, որ հոկտեմբերի 1 -ին Միխեիլ Սաակաշվիլիի տեղադրած տեսանյութը իր համար անակնկալ է եղել, իսկ դրա ձևն՝ անընդունելի: Այս մասին, Sputnik Грузия – ի փոխանցմամբ, Ռուլովսը գրել է Facebook- ում:
Վրաստանի նախկին նախագահի և Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի հարաբերությունների մասին հայտնի է դարձել նրա ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին:
«Շատ շփոթված ընկերներ և գործընկերներ ինձ հարցնում են իմ անձնական կյանքի մասին: Ես ձեզնից չեմ թաքցնի, որ ուրբաթ երեկոյան նկարահանված տեսանյութի բովանդակությունն ինձ համար անսպասելի էր, իսկ ձևն՝ ամբողջությամբ անընդունելի», – գրել է Ռուլոֆսը:
Նա նշել է, որ չնայած իր անձնական հույզերին, շարունակում է հանգիստ լինել և կարծում է, որ «մենք հաղթական դուրս կգանք այս ճակատամարտից»:
«Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և, որպես Վրաստանի քաղաքացի, ես լիովին միանում եմ նրա ազատ արձակման պահանջին», – գրել է Ռուլովսը:
Կարծիքներ