«Ալաշկերտն» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին

«Ալաշկերտն» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը եզրափակվեց «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0: Երկրորդ կեսում «Շիրակ»-ից երկրորդ դեղի քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Դարբինյանը:

Այս տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է. «Փյունիկ»-ն ունի 39 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Երկրորդ տեղում 32 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Նոա»` 30 միավորով:

Հայաստանի առաջնության 16-րդ տուրը կմեկնարկի նոյեմբերի 6-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում