Շիրակի մարզում կայծակի հարվածից մարդ է մահացել
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի նախնական տեղեկություների, Շիրակի մարզի Բենիամին համայնքում կայծակի հարվածից մահացել է նույն գյուղի բնակիչ 74-ամյա Ն. Ա-ն։
Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրեց Բենիամինի համայնքապետ Արտակ Անտոնյանը, մահացածը նշված համայնքի հովիվն է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր հոտը տուն ուղեկցելիս՝ Երևան-Գյումրի մայրուղին հատելու ժամանակ:
Ն. Ա-ն ուներ 3 երեխա:
Կարծիքներ