Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի

Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանից Հայաստան է վերադարձվում մեկ գերի։

Անդրադառնալով չհաստատված գերիներին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին ՀՀ է վերադարձվում Արթուր Բորիսի Դավիդյանը, 1989 թվականին ծնված, Արցախի Հանրապետության սահմանը անցած 22․08․2021-ին։

Նա արդեն Հայաստանի Հանրապետությունում է։

«Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն ինչ, որպեսզի վերադարձնի հաստատված եւ ոչ հաստատված այն ՀՀ քաղաքացիներին որոնց կենդանության հնարավորությունն այսօր կա»,- ընդգծեց Պապիկյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում