Ազգային անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Պատիվ ունեմ»
խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարության, թե Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապը ծառայում է նրա տված խոստումներին ու պայմանավորվածություններին թշնամու հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էդ օպերատիվ կապը հիմա ձեր խմբակցության ղեկավարն է: Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի, թե ինչ է պայմանավորվել և ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է: Եվ ուրեմն, կարծում եմ, ազգային անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն, թե դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակում ինչ գործ եք ունեցել»:
Նա Աննա Մկրտչյանին ասաց, որ զգույշ լինի. «Կարող է դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դուրս գաք խմբակցությունից կամ իրեն հեռացնեք խմբակցությունից. էդ ինչ 5 մլրդ-ի մասին էր խոսում»:
Վարչապետը պատգամավորին հիշեցրեց, որ նա նստած է այդ աթոռին իր հրաժարականի արդյունքում. «Եթե ես հրաժարական տված չլինեի, հիմա դուք Բաղրամյան պողոտայում խորոված անելուց էիք լինելու»:
Կարծիքներ