Լուկաշենկոն հանդիպել է քաղբանտարկյալների հետ

Լուկաշենկոն հանդիպել է քաղբանտարկյալների հետ

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ԿԳԲ-ի նախնական կալանքի կենտրոնում հանդիպել է քաղբանտարկյալների հետ: Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հաղորդել է Առաջին Pool Telegram-ալիքը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ, որին մասնակցում էին ընդդիմության և միացյալ շտաբի համակարգող խորհրդի անդամները, ինչպես նաև նախագահի նախկին թեկնածուներ, մասնավորապես  Վիկտոր և Էդուարդ Բաբարիկոները, Լիլիա Վլասովան և Իլյա Սալեյը:

Ըստ Telegram ալիքի՝ հանդիպումը վերաբերել է Բելառուսի սահմանադրության փոփոխություններին, որոնք Լուկաշենկոն նախատեսում է իրականացնել առաջիկայում:

«Զրույցի բովանդակությունը մասնակիցները գաղտնի են պահել», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում