CNN. Դոնալդ Թրամփը բժիշկներին մեղադրել է կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն ուռճացնելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժիշկներին մեղադրել է կորոնավիրուսից մահացության մակարդակն ուռճացնելու մեջ՝ շահույթ ստանալու համար, հայտնում է CNN-ը:
«Մեր բժիշկներն ավելի շատ գումար են ստանում, եթե ինչ-որ մեկը մահանում է Covid-ից: Դուք գիտեք դա, չէ՞: Ես նկատի ունեմ, որ բժիշկները շատ խելացի մարդիկ են: Այնպես որ, նրանք ասում են՝ «ցավում եմ, բայց բոլորը մահանում են կորոնավիրուսից»»,- Միչիգանում ելույթի ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը՝ չներկայացնելով ապացույցներ իր պնդման համար:
Դոնալդ Թրամփի խոսքով, այլ երկրներում կորոնավիրուսով հիվանդների մահացությունը, որոնք հարակից հիվանդություններ ունեն, կապում են այլ գործոնների հետ, իսկ ԱՄՆ-ում բժիշկները նշում են COVID-19-ը որպես մահվան պատճառ, քանի որ նրանք դրա համար լրացուցիչ միջոցներ են ստանում:
Հեռուստաալիքը նշում է, որ այս հայտարարությանը արձագանքել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչները, ովքեր, չնշելով ԱՄՆ նախագահին, դատապարտել են բժիշկների մասին հայտարարությունները՝ կապված տվյալիների ուռճացման հետ:
«Այն ենթադրությունը, որ հանրային առողջապահության ոլորտում ճգնաժամի պայմաններում բժիշկները ուռճացնում են COVID-19-ով հիվանդների թիվը կամ ստում են գրպանները լցնելու համար, չարամիտ, վրդովեցուցիչ եւ ամբողջովին սխալ մեղադրանք է»,- ասել է Ասոցիացիայի ղեկավար, դոկտոր Սյուզան Բեյլին:
Կարծիքներ