Ֆրանսիան հայտարարել է, որ Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամի հաղթահարումը ժամանակ է պահանջում
Վաշինգտոնի եւ Փարիզի միջեւ ճգնաժամի հաղթահարումը, որի պատճառը Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության ոլորտում նոր գործընկերության հիմնումն է, ժամանակ եւ կոնկրետ գործողություններ է պահանջելու: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ հինգշաբթի տարածած հայտարարության մեջ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից հետո, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջեւ խորը խորհրդակցությունների ձեւերն ու հիմնական թեմաները՝ վստահության վերականգնման նպատակով», - նշել է գերատեսչությունը: «Նշելով, որ կարգավորման առաջին փուլը երկու երկրների նախագահների հեռախոսազրույցն էր, նախարարը հայտարարել է, որ ճգնաժամից դուրս գալը ժամանակ ու կոնկրետ գործողություններ կպահանջի»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Նրանք, մասնավորապես, քննարկել են հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության՝ Ավստրալիայի կողմից սուզանավերի ստեղծման վերաբերյալ Ֆրանսիայի հետ բազմամիլիարդանոց պայմանագրի չեղարկումը: Վերջնական կոմյունիկեի համաձայն՝ վստահության ամրապնդման համար նախագահները որոշել են երկկողմ խորհրդակցությունների գործընթաց սկսել: Երկու երկրների ղեկավարները նախատեսում են հոկտեմբերի վերջին հանդիպել Եվրոպայում՝ «ընդհանուր փոխըմբռնման հասնելու եւ գործընթացի դինամիկան պահպանելու համար»:
Կարծիքներ