Բարձրացվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը. պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ, հայտնում ե ՀՀ ոստիկանությունից։
«Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»,-ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։
Կարծիքներ