Պեսկովն ասել է, որ Պուտինը պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է զգում իրեն պատվաստվելուց հետո, նա կողմնակի ախտանիշներ չունի՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Լավ է զգում»,- պատասխանելէ նա նախագահի առողջության մասին հարցին:
Բացի այդ, Պեսկովը խոստացել է պարզել՝ Պուտինը պատվաստումից հետո սահմանափակել է արդյոք իր ֆիզիկական գործունեությունը:
Պեսկովը նաև նշել է, որ նախագահի հարազատները պատվաստվել են, և ավելի վաղ, քան ինքը Պուտինը: Ինչ դեղամիջոցներով են պատվաստվել նախագահի հարազատները՝ Պեսկովը չի հստակեցրել:
Կարծիքներ