Հույները 100 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին ու տապալել ադրբեջանական կայքը

Հույները 100 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին ու տապալել ադրբեջանական կայքը

Պոնտացի հույների համայնքը մեծ հանգանակություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։ ԱՄՆ–ի պոնտացի հույների միությունը հիմնադրամին 100 հազար դոլար է փոխանցել։

«Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել, որ մենք այդ գումարը հավաքել ենք մեր ընկերներով, մեր հայ եղբայրներին աջակցելու համար», – ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշում է Greek City Times պարբերականը, Հայաստանի օգտին հանգանակությունների գումարներն աճում են ամբողջ աշխարհում։ Հույն լրագրողները հրապարակել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ հղումը` https://www.himnadram.org/en։

Հույն ակտիվիստները օգնել են հայերին նաև այլ հարցում. Anonymous Greece հաքերական խումբը հայտնաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջն ու հաջողությամբ տապալել նրա գործունեությունը, իսկ որպես ապացույց  ներկայացրել է կատարված աշխատանքի արդյունքի մասին վկայող սքրինշոթը։

Հոկտեմբերի 12-ին Արցախի ՊԲ–ի հրապարակած զոհվածների ցանկում նշված է Արեն Օսիպովի անունը (1984 թվ. ծնված), որը Հայաստանի  հունական համայնքի ներկայացուցիչ էր։ Արցախի բնակչության անվտանգության համար մղվող մարտերում զոհվել և տուժել են ասորի, եզդի, ռուս և այլ ազգության զինվորներ։

 



 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում