Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային չմիջամտել արցախյան հակամարտությանը

Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային չմիջամտել արցախյան հակամարտությանը

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը, իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում, Թուրքիային կոչ է արել չխառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Անկարային խնդրել է օգնել պատերազմող կողմերին բանակցությունների սեղան վերադարձնել: Այս մասին նա լրագրողներին ասել է հեռախոսային կոնֆերանսի ընթացքում:

Շամպայնը նաև կոչ է արել Թուրքիային ջանքեր գործադրել հակամարտության դեէսկալացիայի համար:

«(Թուրքիայի արտգործնախարարը) հասկանում էր, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցային սեղան, և որ Մինսկի գործընթացի մեխանիզմը այդ հակամարտությունից դուրս գալու միակ ելքն է»,- հավելել է կանադացի նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում