Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 9-ի դրությամբ կայացվել է 4339 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը: Նույն օրվա դրությամբ իրականացվել է 47078 ստուգում, որից միայն 910-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Կարծիքներ