Երևանը նոր «կանաչ բնակիչներ» ունի. լուսանկարներ
Երևանը նոր «կանաչ բնակիչներ» ունի: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ տարբեր վարչական շրջաններում վերջին 3 ամսում տնկվել և ավելացվել է.
-18.500 թուփ (13.385 ծաղկող և 172 մշտադալար)
-300.000 ծաղիկ (864 բնափայտավոր լիան, 10.740 վարդ)
-146 պարտեզային ծառ
-20.000 քմ սիզամարգ
Աշխատանքն իրականացվել է երկարատև ծաղկող այգու սկզբունքով: Ընտրվել են տարվա բոլոր եղանակներին ծաղկող բուսատեսակներ, որոնք միմյանց հաջորդելով կծաղկեն, և քաղաքը միշտ կանաչ կլինի:
Ավանդական դարձած բուսատեսակների կողքին քաղաքում հայտնվել են նաև ծառատեսակների թանկարժեք պարտեզային ձևեր՝ սակուրա, գնդաձև կատալպա, սզնի, սուկուլենտ թխկի և այլն:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ կանաչապատում իրականացվում է քաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Կարծիքներ