Արեգակի վրա գրանցվել են մի շարք բռնկումներ
Ապրիլի 22-ի առավոտյան Արևի վրա գրանցվել են C և ավելի բարձր դասերի երեք բռնկումներ, որոնք հաջորդել են մեկը մյուսին: Այս մասին հայտնում է РИА Новости -ն ՝ հղում կատարելով Արևի ռենտգեն աստղագիտության լաբորատորիային:
Բռնկումները դասակարգվում են ըստ իրենց հզորության ՝ A, B, C, M և X:
Բռնկումների ընթացքում արտանետվող պլազմային ամպերը Երկրի վրա մագնիսական փոթորիկների են հանգեցնում:
Ընդգծվում է, որ բռնկումները բնորոշ չեն ներկայումս նկատվող արևային նվազագույն ակտիվությանը:
Արևային թույլ փոթորիկը կարող է աննշան ընդհատումներ առաջացնել էներգահամակարգերի աշխատանքի մեջ, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա:
Ավելի ուժեղ փոթորիկները խաթարում են կարճալիք ալիքները, նավիգացիոն համակարգերը և կարող են առաջացնել արդյունաբերական ցանցերում էլեկտրաէներգիայի հետ կապված խանգարումներ:
Կարծիքներ