Դալայ Լաման հայտնել է մոլորակի բնակիչներին սպառնացող վտանգի մասին
Երկրի օրվա կապակցությամբ Դալայ Լամա XIV-ը դիմել է մոլորակի բնակիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը գլոբալ տաքացման և խմելու ջրի պակասի խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Մեր մոլորակը հրաշալի վայր է ապրելու համար: Նրա կյանքը մեր կյանքն է, նրա ապագա՝ մեր ապագան: Երկիրը իսկապես կարող է կոչվել մեր մայրը, և մենք՝ նրա երեխաները, կախված ենք նրանից: Առանձին կազմակերպությունները և առանձին պետություններն անօգնական են այնպիսի համընդհանուր խնդիրների առաջ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը և օզոնային շերտի քայքայումը: Մենք չենք կարողանա դրանք լուծել, եթե չմիավորվենք ուժերը: Մեր Մայր-երկիրը մեզ համընդհանուր պատասխանատվության դաս է տալիս», – հայտարարել է Դալայ Լաման:
Դալայ Լաման նաև ուշադրություն է հրավիրել մոլորակի բազմաթիվ վայրերում ջրի պակասի և վատ սանիտարահիգիենիկ պայմանների վրա։ Ըստ նրա՝ աշխարհում գրեթե 2 միլիարդ մարդու համար հասանելի չէ տարրական բուժօգնությունը։
Դալայ Լաման հայտնել է, որ շրջակա միջավայրի խնամքը պետք է լինի մեր առօրյա կյանքի անբաժան մասը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ապրիլի 22-ը Երկրի օրն է։
Կարծիքներ