Պուտինն Աղասանդյանին նշանակել Է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից ՌԴ մշտական և լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:
«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ», – ասված է փաստաթղթում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Կարծիքներ