Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ
ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցսռմանը Հանրապետության հրապարակում ներկա էին գրեթե բոլոր բարձրաստիճան պետական այրերը, բացառությամբ նրանց, ովքեր բացակայում էին հարգելի պատճառով: Ուշագրավ էր սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը առ այն, որ ՀՀ անկախության օրը կլինի Արցախում: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Սա առնվազն անարգանք է պետական ինստիտուտների նկատմամբ: Երևանի քաղաքապետ դարձած դերասան Հայկոն առաջին անգամ չէ, որ անդավաճան մնալով իր մասնագիտությանը սուտ հայրենասիրություն է խաղում:
Հայրենասեր խաղացող դերասան Հայկոն ավելի ճիշտ կաներ տոներ Չեխիայի անկախության տոնը, քանզի Հայկոյի հայրենիքը վաղուց Չեխիան է, որտեղ անշարժ գույք է ձեռք բերում ու ներդրումներ անում:
Կարծիքներ