Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է

Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորապես ցնցված է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեւիդ Ամեսի սպանությունից: BBC հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում կառավարության ղեկավարը զոհվածին անվանել է «ժողովրդի օրինակելի ծառա» և բրիտանական քաղաքականության մեջ ամենասիրելի ու բարի մարդկանցից մեկը:

«Կարծում եմ, որ բոլորիս համար դա ծանր հարված էր։ Մեր մտքերն այժմ նրա մտերիմների, կնոջ և երեխաների հետ են, իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա մենք պետք է ոստիկանությանը թույլ տանք հետաքննել կատարվածի հանգամանքները»,- նշել է Ջոնսոնը։ Վարչապետը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կառավարությունը պետք է ուժեղացնի առաջատար քաղաքական գործիչների անվտանգության ապահովման միջոցները։

Ամեսի մահվան կապակցությամբ իջեցվել են բրիտանական դրոշները Դաունինգ սթրիթի վրա, որտեղ գտնվում են կառավարության ղեկավարի և ֆինանսների նախարարի նստավայրերը: Սպանվածը հինգ երեխաների հայր էր։

Ամեսը մահացել է դանակի հարվածներից, որը նրան հասցրել էր 25-ամյա մի տղամարդ, որը ձերբակալվել էր տեղում։ Հարձակվողի ինքնությունը, ինչպես և հանցագործության հնարավոր դրդապատճառները, դեռևս չեն բացահայտվում: Ընդ որում, Ոստիկանությունում կարծում են, որ մարդասպանը հանցակիցներ չի ունեցել։ Հարձակումը տեղի է ունեցել իր ընտրատարածքում 69-ամյա պատգամավորի և ընտրողների կանոնավոր հանդիպումներից մեկի ժամանակ, որն այս շաբաթ տեղի է ունեցել Լի Օն-Սի քաղաքի (Էսեքս կոմսություն, Արևելյան Անգլիա) մեթոդական եկեղեցում:

Ամեսը բրիտանական խորհրդարանի անդամ է եղել գրեթե 40 տարի ՝ 1983 թվականին հաղթելով իր առաջին ընտրությունները, երբ բրիտանական կառավարությունը ղեկավարում էր Մարգարետ Թետչերը: 2015 թվականին երկրին ծառայելու համար նա արժանացել է ասպետի ՝ բակալավրի տիտղոսին։

Հայտնի է, որ նա դեմ է արտահայտվել աբորտներին և նույնասեռ ամուսնություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում