Հայտնի է, թե շոգ եղանակին ինչպես է պետք սնվել
Ռուս բժիշկ-սննդաբան Մարինա Մակիշան հայտնել է, թե շոգ եղանակին ինչ սննդակարգի է ավելի լավ հետևել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նրա խոսքով՝ սննդի ընդունման հիմնական չափաբաժինը պետք է նախաճաշին և ընթիքին բաժին ընկնի, երբ դրսում համեմատաբար ավելի զով է։ Այս ընթացքում թռչնամիս և ձուկ ուտելը թույլատրելի է։
Մակիշայի խոսքով՝ օրվա ընթացքում պետք է թեթև սնվել, ուտելիքների ցանկում պետք է ներառել նաև կաթնամթերք և բանջարեղեն։
«Տարբեր կաթնաթթվային ըմպելիքներ՝ կեֆիր, կաթնաթթվային մթերքների հիմքով ապուրներ, մածնաբրդոշ, թանապուր․ կաթնային սպիտակուցն ավելի հեշտ է մարսվում»,-մանրամասնել է բժիշկը։
Սննդակարգի մեջ կարելի է նաև մրգեր ներառել, սակայն դրանցում առկա շաքարի քանակության համար դրանք պետք է չափավոր օգտագործել։
Կարծիքներ