ՍԴ-ն մերժել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա Դավիթ Տոնոյանի գործով քննությունը

ՍԴ-ն մերժել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա Դավիթ Տոնոյանի գործով քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը։ 

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»,- ասված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:

Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ՝ գործի քննության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում