Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 1,73 միլիոնը
Աֆրիկայի երկրներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1 737 550-ի՝ մեկ օրում ավելանալով 9 613-ով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության տվյալները:
Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել Է 197-ով՝ մինչեւ 41 782: Ավելի քան 1,4 միլիոն մարդ ապաքինվել Է:
Ամենից հատ ախտահարվածներ եւ մահացածներ կան Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համապատասխանաբար 717 851 եւ 19 053: Եգիպտոսում արձանագրվել են 6 222 մահացու վախճան եւ 106 877 վարակված: Ալժիրում գրանցվել Է կորոնավիրուսի պատճառով մահվան 1 922 դեպք:
Կարծիքներ