Գործարարը նոութբուք է կորցրել՝ 561 միլիոն դոլար բիթքոինով

Գործարարը նոութբուք է կորցրել՝ 561 միլիոն դոլար բիթքոինով

Կեղծ լուրերի և դավադրության տեսությունների մեջ մասնագիտացած InfoWars կայքի հիմնադիր Ալեքս Ջոնսը կորցրել է իր նոութբուքը, որտեղ 10 հազար բիթքոին էր պահում: Այս մասին գործարարը պատմել է Flagrant 2-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, կրիպտոարժույթը նա նվեր է ստացել 2011թ.-ին՝ հեռուստահաղորդավար Մաքս Կայզերից: Այն ժամանակ բիթքոինի արժեքը 5 դոլարից պակաս էր:

Ընթացիկ փոխարժեքով կորուստի արժեքը կազմում է 561 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում