Ինդոնեզիայի դատարանը բանտ է ուղարկել «Նապոլեոն Բոնապարտին»
Ինդոնեզիայի ոստիկանության գեներալ-տեսուչ Նապոլեոն Բոնապարտը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Jakarta Globe պարբերականը:
Ըստ դատախազների՝ հնչեղ անունով իրավապահ մարմինների բարձրաստիճան սպան ստացել է 370 000 ԱՄՆ դոլարի և 200 000 սինգապուրյան դոլարի չափով կաշառք: Փոխարենը գլխավոր տեսուչը օգնել է երկիր վերադառնալ մի տղամարդու, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Գործով մեկ այլ բարձրաստիճան ամբաստանյալ՝ բրիգադի գեներալ Պրաստեժիո Ուտոմոն դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Հաղորդվում է, որ գեներալները խարդախի անունը հանել են Ինտերպոլի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակից:
Գեներալ Բոնապարտը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, նա նշել է, որ կբողոքարկի դատավճիռը:
Կարծիքներ