Սահմանազատում չկար. Պուտինը պարզաբանել է՝ ինչու ՀԱՊԿ-ը Հայաստանին չհասավ օգնության հակամարտության ժամանակ

Սահմանազատում չկար. Պուտինը պարզաբանել է՝ ինչու ՀԱՊԿ-ը Հայաստանին չհասավ օգնության հակամարտության ժամանակ

«Հայաստանը պնդել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտպանի «սահմանի որոշակի հատվածներ», սակայն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ որևէ փաստաթուղթ դեռևս չի ստորագրվել։

Այս հարցերը պահանջում են փորձագիտական գնահատական»:

Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, դա այլ պատմություն է։ Նիկոլ Վովաևիչը (ՀՀ վարչապետ Փաշինյան), չնայած ասում է` եկեք սա չհիշենք, բայց ասեմ՝ նա կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է ծածկի, պահի ՀՀ սահմանի որոշակի հատվածներ։ Բայց ՀԱՊԿ բոլոր անդամներն ասում են՝ ոչ, դա բոլորովին այլ պատմություն է՝ պահանջվում էր պահել հայ-ադրբեջանական սահմամանյին հատված։ Սահմանի սահմանազատում չկա։ Սահմանի մասին համաձայնագիր չկա, երբեք էլ չի եղել։ Եվ մինչև հիմա էլ չկա։ Ադրբեջանը կարծում է, որ սահմանն անցնում է այս հատվածով, մինչդեռ Հայաստանը կարծում է, որ այն անցնում է այն հատվածով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են իրական փորձագիտական գնահատական», - նշել է պետության ղեկավարը։

Նա պարզաբանել է, որ մինչև համաձայնագրի ստորագրումը, մնում են հարցեր այն մասին, թե ինչպես կառուցել այս հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Պուտինը նշել է, որ սպասում է Հայաստանի վարչապետին Մոսկվայում, որտեղ հույս ունի բարձրացնել նաև այս հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում