Հայ դարպասապահները մեծ ապագա ունեն․ Ուրարտուի իսպանացի մարզիչ

Հայ դարպասապահները մեծ ապագա ունեն․ Ուրարտուի իսպանացի մարզիչ

«Ուրարտուի» դարպասապահների մարզիչ, իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով երևանյան թիմի՝ «Արարատի» նկատմամբ երեկ տարած կարևոր հաղթանակի և իր թիմի դարպասապահների մասին․«3 միավոր, ոչ մի բաց թողած գնդակ և մեկ քայլ առաջ՝ դեպի եվրագավաթային ուղեգիր։

Բայց կարևոր էր նաև այն, թե  «Ուրարտուի» ակադեմիայի դարպասապահներն ինչ սովորեցին այսօր։ Նրանք վերլուծեցին Արսեն Բեգլարյանի՝ «Հաղորդակցության հմտությունները»։ Հաղորդակցությունը պարզապես աղմուկ չէ, այն թիմին օգնում է հարձակվել ու պաշտպանվել։ Հայ դարպասապահներին մեծ ապագա է սպասվում»,- գրել է իսպանացի մարզիչը։Հաղորդում է Armsport.am-ը։

5-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ Նորընծա գավաթակրի դարպասը գրավեցին Վադիմ Պարամոնովն ու Արթուր Միրանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում