Վարդանյանը հաղթել է բրազիլացի Միշել Սիլվային Open FC 4-ի գլխավոր մենամարտում

Վարդանյանը հաղթել է բրազիլացի Միշել Սիլվային Open FC 4-ի գլխավոր մենամարտում

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Մոսկվայում կայացած Open FC 4 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է բրազիլացի Միշել Սիլվային։ Հաղորդում է Armsport.am-ը։

Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30:27, 29:28, 29:28 հաշվով առավելության է հասել բրազիլացու նկատմամբ։

Սա հայազգի մարզիկի 22-րդ հաղթանակն էր կարիերայում։ Սիլվան կրել է 9-րդ պարտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում