Սլովենիան որպես օգնություն զենք, զինամթերք և սաղավարտներ կուղարկի Ուկրաինա

Սլովենիան որպես օգնություն զենք, զինամթերք և սաղավարտներ կուղարկի Ուկրաինա

Սլովենիայի իշխանությունները որոշել են որպես օգնություն զենք, զինամթերք ու սաղավարտ ուղարկել Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Սլովենիայի մամուլի գործակալությունը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Մատեյ Տոնիին։

Նշվում է, որ խոսքը Կալաշնիկով ինքնաձիգների մասին է։ Միաժամանակ քաղաքական գործիչը չի նշել, թե որքան զենք ու զինամթերք կուղարկվի՝ որպես օգնություն Ուկրաինային։

ԵՄ ԱԳ նախարարները կիրակի օրը պայմանավորվել են Ուկրաինային 450 միլիոն եվրոյի չափով մահաբեր զենք տրամադրել։ Նման առաքումները, ըստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ֆինանսավորվելու են Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից և կիրականացվեն Լեհաստանի միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում