Բրազիլիայի հոսպիտալացված նախագահը վիրահատության չի ենթարկվի

Բրազիլիայի հոսպիտալացված նախագահը վիրահատության չի ենթարկվի

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով աղիքային խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր, վիրահատության կարիք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է G1 լրատվական պորտալը:

«Նախագահի առողջական վիճակին հետևող բժիշկները բացառել են վիրահատության անհրաժեշտությունը»,- հայտնել է լրատվամիջոցը:

Նախագահի առողջական վիճակը բավարար է, նրան հատուկ դիետա են նշանակել:

2021 թվականի հունիսին Բոլսոնարուն արդեն մեկ անգամ հոսպիտալացվել էր աղիքային անանցանելիության պատճառով:

Առողջական խնդիրները Ժաիր Բոլսոնարուի մոտ սկսվել էին 2018 թվականին նրա դեմ իրականացված մահափորձից հետո, երբ նա դանակահարվել էր նախընտրական միտինգի ժամանակ:  Այդ միջադեպից հետո Բրազիլիայի նախագահը մի քանի վիրահատության է ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում