Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը:
Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին, ավելի վաղ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն արձակել Է չճանաչված արկ Ճապոնական ծովի ուղղությամբ:
ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել Է, հայտնել Է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը: Այն Ճապոնական ծովի ջրատարածքում գտնվող նավերին հորդորում Է հրթիռի բեկորները հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց: Ճապոնիայի նախարարների կաբինետը եւ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել են Փենյանի հրթիռային արձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ