Ձերբակալվել է Քոնոր Մաքգրեգորի հայտնի ընկերը

Ձերբակալվել է Քոնոր Մաքգրեգորի հայտնի ընկերը

Bellator-ի ամերիկացի մարտիկ Դիլոն Դենիսը, որը UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընկերն ու թիմակիցն է, բերման է ենթարկվել Նյու Ջերսիի ոստիկանության կողմից: Դենիսը ձերբակալության ժամանակ ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել: Ձերբակալության պատճառը չի նշվում:

28-ամյա Դիլոն Դենիսը երկու մենամարտ է անցկացրել՝ տոնելով նույնքան հաղթանակ: 2019 թվականի հունիսից նա ռինգ դուրս չի եկել: 2020 թվականի հունվարին նա պետք է մասնակցեր Bellator-ի մրցաշարին, սակայն պայքարից դուրս մնաց ծնկի վնասվածքի պատճառով: Նույն տարվա մարտին նա վիրահատվեց:

Ընդգծենք նաև, որ Դենիսը Մաքգրեգորի ու Նուրմագոմեդովի մենամարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում