Պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար. Էդմոն Մարուքյան

 Պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար. Էդմոն Մարուքյան

«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։

Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում: 
Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում