ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված լինել»,- հայտնել է Փրայսը։
Կարծիքներ