Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ

Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կողմերը շեշտել են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրի, տնտեսական և հումանիտար համագործակցության արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:

«Միխայիլ Միշուստինը նշել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման կարևորությունը, ռազմական գործողությունների դադարեցումը և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում